• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հնդկաստան-Հայաստան առևտրային համաժողով

24 մայիսի, 2024
2024թ. մայիսի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Նյու Դելիում գտնվող Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայում (FIEO) մասնակցել է Հնդկաստան-Հայաստան առևտրային համաժողովին, որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված հնդկական «Diplomatist» միջազգային հարաբերությունների վերլուծական ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը:
Հնդկաստանի տնտեսական առևտրային կազմակերպության հետ համագործակցությամբ (IETO) կայացած միջոցառմանը ՀՀ դեսպանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների վերջին շրջանի զարգացումներին, փոխշահավետ համագործակցության ընդլայնվող բնագավառներին, Հայաստանի աճ արձանագրող տնտեսական ցուցանիշներին և ներդրումային բարենպաստ պայմաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության ապահովման կարևորության տեսանկյունից Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման գործընթացի և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հնարավորություններին:
Վերոնշյալի, ինչպես նաև Հայաստանում նախաձեռնված «Ակադեմիական քաղաք» ծրագրի, հայ-հնդկական կրթամշակութային և առևտրատնտեսական ոլորտային այլ ուղղությունների, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին հավելյալ տեղեկատվություն և պարզաբանումներ են ներկայացվել ամսագրում տեղ գտած հարցազրույցներում և հոդվածներում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: